Կարևորե՛ք ՆԱԽԱՃԱՇԸ. չէ՞ որ հենց առավոտյան է ձեր օրգանիզմը զգում առավել մեծ քանակի էներգիայի պահանջ։ Ավելին, եթե կամա-ակամա բաց եք թողնում նախաճաշը` կարծելով, որ պետք չէ ժամանակ վատնել սննդակարգի ամենակարևոր բաղադրիչի վրա, ապա լուրջ հետևանքներից չեք կարողանա խուսափել։ Այս մասին ահազանգում են հետազոտողները։ Իսկ մենք հավելում ենք` առողջ և հաճելի նախաճաշը նաև լավ օրվա սկիզբն է։
Եթե դիտարկենք մեկ այլ կարևոր տեսանկյունից, ապա նախաճաշելու մշակույթը նաև թույլ է տալիս զարգացնել տնտեսության ոլորտներից մեկը` նախաճաշի շուկան։ Այստեղ ներգրավված են միլիոնավոր ընկերություններ՝ շարունակ մշակվող իրենց նոր ու տարբեր ռազմավարություններով փորձելով շուկայում գրավել ավելի առաջատար դիրքեր։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ նախաճաշերի գլոբալ շուկայի ծավալները հասնելու են մոտ $50 մլրդ-ի, իսկ 2035թ․՝ մոտ $72 մլրդ-ի՝ ապահովելով տարեկան մոտ 4% աճ։
Նախաճաշերի շուկայում առաջատար արտադրանքը պատրաստի նախաճաշերն են, որոնք կազմում են շուկայի մոտ 70%-ը։ 2025թ․ նախաճաշերի արտադրանքի վաճառքի 35%-ը հենված է ժամանակակից առևտրի վրա։
Նախաճաշերի շուկայում ամենաարագ զարգացող տնտեսությունն ունի Հարավային Կորեան՝ 4․3% շուկայի տարեկան աճի տեմպով: Իսկ ի՞նչ են վկայում կանխատեսումները. ըստ հաշվարկների՝ 2025թ․ նախաճաշերի շուկայում միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմելու է մոտ $11 մլրդ։
Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ նախաճաշող երեխաները 20%-ով ավելի լավ են կենտրոնանում դպրոցում, քան նրանք, ովքեր բաց են թողնում այն: Նախաճաշը կանխում է գիրությունը՝ կարգավորելով օրվա ընթացքում ընդունված կալորիաները: Երեխաները, ովքեր բաց են թողնում նախաճաշը, ավելի հակված են գիրանալու՝ 30%-ով ավելի բարձր ռիսկայնությամբ:
Կարևոր է նաև, թե ինչ է ներառված նախաճաշում: Օրինակ, մասնագետները նշում են, որ սպիտակուցներ և մրգեր պարունակող նախաճաշը նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը 18%-ով: Իսկ, օրինակ, ձուն և կաթնաշոռը հագեցնում են օրգանիզմը էական ճարպերով ու վիտամիններով՝ օգնելով մեզ չափից շատ չսնվել օրվա ընթացքում։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, սպիտակուցային նախաճաշը կարող են օրվա կատարյալ սկիզբ համարել:
Մի կարևոր հանգամանք ևս. նախաճաշի շնորհիվ մեր օրգանիզմն առավոտյան պատրաստ է հետ վանել անցանկալի հյուրերին՝ վիրուսներին ու վտանգավոր մանրէներին:
Նախաճաշը բաց թողնելը խնդրի մի մասն է։ Ընտանիքներում, որտեղ ծնողները չեն ընդգծում նախաճաշի կարևորությունը, երեխաների 60%-ը բաց են թողնում այն, ինչը հանգեցնում է էներգիայի պակասի։Դեռահասների շրջանում նախաճաշելու հետ կապված գործընթացներն հասկանալու համար անհրաժեշտ է դիմել վիճակագրական տվյալների օգնությանը։ Նկատենք, որ նախաճաշելու նկատմամբ վերաբերմունքը դեռահասների մոտ ձևավորվում է ոչ թե 1 օրում, 1 շաբաթում, 1 ամսում, այլ պահանջվում է տարիների հսկայական աշխատանք բիզնեսի, ծնողների, հասարակության և պետության կողմից։ Հետևաբար, այս առումով դեռահասների շրջանում նախաճաշելու նկատմամբ վերաբերմունքի վիճակագրրությունն էլ չի փոխվում շատ արագ։ Դիտարկենք Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից նեկայացվող ամենաթարմ վիճակագրությունը, որը վերաբերվում է 2018թ․-ին, իսկ թարմացումները 2020թ․-ին։ Ներկայացված վիճակագրության տեսանկյունից Հայաստանում աշխատանքային օրերին նախաճաշող դեռահասների մասնաբաժինը արձանագրել է հետևյալ արդյունքը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում աշխատանքային օրերին նախաճաշող 11 տարեկան աղջիկների մասնաբաժինը 2018թ․ կազմել է 61%, որը 2014թ․ համեմատ նվազել է 3 տոկոսային կետով։ 11 տարեկան տղաների մասնաբաժինը կազմել է 63%, որը նվազել է 2014թ․ համեմատ 1 տոկոսային կետով։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում նախաճաշող 13 տարեկան աղջիկների մասնաբաժինը 2018թ․ կազմել է 50%, որը 2014թ․ համեմատ նվազել է 7 տոկոսային կետով, իսկ տղաների մասնաբաժինը կազմել է 61%, որն աճել է 2014թ․ համեմատ 4 տոկոսային կետով։ Վիճակագրական տվյալներն արձանագրում են, որ 2018թ․ 15 տարեկան աղջիկների միայն 42%-ն է նախաճաշում, իսկ տղաների՝ 53%-ը։ Նկատենք, որ 2018թ․ 2014թ․ համեմատ նախաճաշող 15 տարեկան աղջիկների մասնաբաժինը նվազել է 4, իսկ տղաների պարագայում՝ 2 տոկոսային կետով։ Ընդհանուր առմամբ նկատվում է, որ նախաճաշող տղաների մասնաբաժինը գերազանցում է նախաճաշող աղջիկների մասնաբաժնին։
Վերոնշյալ իրավիճակը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում 2018թ․-ին եղել է հետևյալը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 11 տարեկան աղջիկների պարագայում նախաճաշող դեռահասների մասնաբաժինը ամենաբարձրը Հայաստանում է։ Վրաստանում վերոնշյալ մասնաբաժինը կազմել է 54%, իսկ Ադրբեջանում՝ 55%։ 13 տարեկան աղջիկների դեպքում առավելագույն մասնաբաժին արձանագրվել է Ադրբեջանում՝ 64%, իսկ նվազագույնը՝ Վրաստանում՝ 47%։ 15 տարեկան աղջիկների շրջանում նախաճաշելու ամենացածր մասնաբաժինը դիտվել է Հայաստանում, այն դեպքում, երբ Վրաստանում մասնաբաժինը կազմել է 43%, իսկ Ադրբեջանում առավելագույն 55% մասնաբաժինը։
Ուսումնասիրենք իրավիճակը դեռահաս տղաների շրջանում։ Այսպես, վիճակագրական տվյալների համաձայն՝ 11 տարեկան տղաների պարագայում նախաճաշող դեռահասների մասնաբաժինը ամենաբարձրը Հայաստանում է։ Վրաստանում վերոնշյալ մասնաբաժինը կազմել է 50%, իսկ Ադրբեջանում՝ 59%։ 13 տարեկան տղաների դեպքում առավելագույն մասնաբաժին արձանագրվել է Հայաստանում և Ադրբեջանում՝ 61%, իսկ նվազագույնը՝ Վրաստանում՝ 57%։ 15 տարեկան տղաների շրջանում նախաճաշելու ամենացածր մասնաբաժինը դիտվել է Վրաստանում՝45%, իսկ Ադրբեջանում՝ առավելագույն 62% մասնաբաժինը։
Նախաճաշելու ավանդույթների ձևավորման վրա ազդեցություն է ունենում նաև ընտանիքը։ Նկատենք, որ աշխատանքային օրերին շատ բարդ է լինում կազմակերպել ընտանեկան նախաճաշեր։ Սակայն, շաբաթ և կիրակի օրերին մեծանում է միասին նախաճաշելու հավանականությունը։ Այս դեպքում Հայաստանում նախաճաշող դեռահասների վերաբերյալ առկա վիճակագրությունը 2018թ․ արձանագրել է հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ շաբաթ և կիրակի օրերին նախաճաշող 11 տարեկան թե՛ աղջիկների, թե՛ տղաների մասնաբաժինը 2018թ․ կազմել է 84%։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում նախաճաշող 13 տարեկան աղջիկների մասնաբաժինը 2018թ․ կազմել է 83%, իսկ տղաների մասնաբաժինը՝ 82%։ Վիճակագրական տվյալները արձանագրում են, որ 2018թ․ 15 տարեկան աղջիկների 74%-ն է նախաճաշում, իսկ տղաների՝ 77%-ը։
Շաբաթ և կիրակի օրերին նախաճաշող դեռահասների մասնաբաժինը 2018թ․ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում արձանագրել է հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 11 տարեկան աղջիկների պարագայում նախաճաշող դեռահասների մասնաբաժինը ամենաբարձրը Հայաստանում է։ Վրաստանում վերոնշյալ մասնաբաժինը կազմել է 80%, իսկ Ադրբեջանում՝ 72%։ 13 տարեկան աղջիկների դեպքում առավելագույն մասնաբաժին արձանագրվել է Հայաստանում, իսկ Ադրբեջանում՝ 81%։ Նվազագույնը դիտվել է Վրաստանում՝ 78%։ 15 տարեկան աղջիկների շրջանում նախաճաշելու ամենացածր մասնաբաժինը դիտվել է Ադրբեջանում՝ 72%, այն դեպքում, երբ Վրաստանում և Հայաստանում դիտվել է առավելագույն մասնաբաժինը՝ 74%։Ուսումնասիրենք պատկերը դեռահաս տղաների շրջանում։ Այսպես, վիճակագրական տվյալների համաձայն՝ 11 տարեկան տղաների պարագայում նախաճաշող դեռահասների մասնաբաժինը ամենաբարձրը Հայաստանում է։ Վրաստանում վերոնշյալ մասնաբաժինը կազմել է 73%, իսկ Ադրբեջանում՝ 75%։ 13 տարեկան տղաների դեպքում առավելագույն մասնաբաժին արձանագրվել է Հայաստանում, Ադրբեջանում նվազագույնը՝ 74%, իսկ Վրաստանում՝ 76%։ 15 տարեկան տղաների շրջանում նախաճաշելու ամենացածր մասնաբաժինը դիտվել է Վրաստանում՝72%, ամենաբարձրը՝ Հայաստանում, իսկ Ադրբեջանում՝ 73%։
Ամփոփելով վերոնշյալ վերլուծությունը՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում աղջիկ դեռահասների մասով նախաճաշելու մասնաբաժինը էապես ցածր է։ Չնայած տղաների մոտ ցուցանիշները ավելի բարձր են, սակայն 2018թ․ 2014թ․ համեմատ դիտվել է մասնաբաժնի զգալի անկում։ Տարածաշրջանում ամենավատ վիճակը Վրաստանում է, որտեղ նախաճաշելու մասնակցությունը տարբեր տարիքային խմբերի դեռահասների պարագայում զիջում է Հայաստանին և Ադրբեջանին։ Այդուհանդերձ, որոշ տարիքային խմբերում նաև խնդիր ունի Հայաստանը։ Հետևաբար, անհրաժեշտ է տարբեր կողմերի մասնակցությամբ բարելավել իրավիճակը՝ նպաստելով թե՛ տղաների, թե՛ աղջիկների շրջանում նախաճաշելու մշակույթի վերականգնմանը և բարձրացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում