Ռուսաստանում մինչև 2․5 հազար ռուբլի տուգանք կարող է կիրառվել բնակարանում մարտկոցները (ռադիատորները) փոխարինելու դեպքում։
Ինչպես NEWS.ru-ին հայտնել է իրավաբան Միխայիլ Սալկինը, պատասխանատվություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ տեղի է ունենում վերակառուցում․ օրինակ՝ փոփոխվում է ջեռուցման բաժանմունքների քանակը կամ մարտկոցի տեսակը (օր.՝ ձուլածո երկաթից անցում բիմետալիկականի):
«ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 7.21-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է 2-ից 2․5 հազար ռուբլու տուգանք։ Բացի այդ՝ դատարանը կարող է պարտավորեցնել վերականգնել նախկին վիճակը՝ ըստ շենքի նախագծի», — նշել է Սալկինը։