Պետերբուրգում բռնագրավվել է ավելի քան 2700 մայնինգի սարքավորումներ․ հարուցվել է քրեական գործ

1 Min Read

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են անօրինական մայնինգի ֆերմաներ, տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Քննության տվյալներով՝ 2018թ. մարտից մինչև 2025թ. օգոստոս երեք տեղի բնակիչներ պայմանագիր էին կնքել առևտրային օբյեկտը էլեկտրացանցերին միացնելու համար։ Նրանք տեղադրել էին էլեկտրաէներգիայի հաշվառման սարքավորումներ, սակայն փոփոխություններ էին կատարել դրանց աշխատանքում՝ նվազեցնելով իրական ցուցանիշները։ Էներգետիկ ընկերություններին ներկայացվում էին կեղծ տվյալներ սպառման ծավալների վերաբերյալ։

Արդյունքում՝ ոչ բնակելի տարածքներում խուզարկությունների ժամանակ առգրավվել է ավելի քան 2700 մայնինգի սարքավորում, երկու տրանսֆորմատոր և այլ տեխնիկա։ Կասկածյալները ձերբակալվել են Ռոսգվարդիայի աջակցությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքային վնասի պատճառում խաբեությամբ կամ վստահության չարաշահմամբ)։ Ձերբակալվածներից մեկի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ որոշակի գործողությունների արգելք, իսկ երկուսը պարտավորված են ներկայանալ։ Ներկայումս պարզվում են հնարավոր համախոհները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով