Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը․ կինտեգրվեն նաև կամավոր հիմունքներով զորակոչվող կանայք

1 Min Read

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Նախագծով ձմեռային զորակոչը կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները ևս  2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում կզորակոչվեն։

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Հանրապետական զորակոչյանին հանձնաժողովը կնախագահի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով