Մասնակցելով հանքարդյունաբերության ֆորումին՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեսանյութ է նկարահանել և սոցցանցերի իր էջերով տարածել, որտեղ հարցնում է, թե Հայաստանի տնտեսության մեջ որքա՞ն է կազմում հանքարդյունաբերության մասնաբաժինը։
«10, 20, 30 կասեք դուք, բայց ընդամենը 3 տոկոս է կազմում Հայաստանի տնտեսության մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը», — իր հարցին պատասխանել է հենց ինքը՝ Գևորգ Պապոյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում