Թուրքիան չի դադարեցնի բնական գազ գնել Ռուսաստանից, CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ, և ձմեռային սեզոնի մոտենալուն զուգընթաց չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա։ Մենք պետք է գազ ստանանք Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից», — ասել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան էներգետիկ ռեսուրսներ է գնում իր կարիքներին համապատասխան։
Բայրաքթարը հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում «Կապույտ հոսք» խողովակաշարով Թուրքիա գազի մատակարարման համաձայնագիրը երկարաձգելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում