Թրամփը խոստանում է 1 տրիլիոն դոլար

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը երկրին տարեկան կապահովեն ավելի քան 1 տրիլիոն դոլարի եկամուտ։ Նա այս հայտարարությունն արել է One America News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն ավելի քան 200 միլիարդ դոլար է վաստակել մաքսատուրքերից։ Մաքսատուրքերը «նոր են սկսում պտուղ տալ», — հավելել է Թրամփը։

Նա բազմիցս պնդել է, որ երկրների մեծ մասի վրա սահմանված ներմուծման մաքսատուրքերը պաշտպանիչ մեխանիզմ են Միացյալ Նահանգների համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով