Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է ԵՄ-ի դեմ «հիբրիդային գործողությունների» մեջ մեղադրվող 47 ռուս անհատների և 15 կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող միջոցառումները։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Խորհուրդը (ԵՄ — խմբ.) այսօր որոշեց մեկ տարով երկարաձգել Ռուսաստանի արտասահմանում անկայունացնող գործողությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ անհատական սահմանափակող միջոցառումները՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 9-ը՝ հաշվի առնելով Ռուսաստանի շարունակական հիբրիդային գործունեությունը, ներառյալ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիան և ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և գործընկերների դեմ միջամտությունը», — ասվում է հայտարարության մեջ։
Խորհրդի փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցներ են կիրառվել 47 ռուս անհատների և 15 կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանափակող միջոցառումները ներառում են ակտիվների սառեցում և ԵՄ անհատների և կազմակերպությունների կողմից նրանց ֆինանսական կամ տնտեսական աջակցություն ցուցաբերելու արգելք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում