ԱԼԺԻՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ «ԲՐԻԿՍ»-ԻՆ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

«ԲՐԻԿՍ»-ն իրենից ներկայացնում է երկրների խմբավորում, որտեղ ներառված են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և ՀԱՀ-ը։ Ինչպես արդեն պարզ դարձավ անդամ պետությունների ցանկից, «ԲՐԻԿՍ»-ը կարող է լուրջ դերակատարում ունենալ աշխարհի տնտեսական օրակարգում։ Արևմուտքի համար այս երկրների համատեղ գործունեությունը իրապես վտանգ է ներկայացնում։ «ԲՐԻԿՍ»-ի շրջանակներում, օրինակ, էլ ավելի են դիտարկվում ռազմավարություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են դոլարային ներկայիս համակարգին։ Բացի այդ «ԲՐԻԿՍ»-ի անդամ պետություններից երկուսը՝ Չինաստանը և Ռուսաստանը, ակնհայտորեն արևմուտքում դիտարկվում են որպես ոչ բարեկամ և վտանգ ներկայացնող պետություններ։ Բացի այդ խոստովանենք, որ «ԲՐԻԿՍ»-ում ներառված է երեք երկիր, որոնք տիրապետում են միջուկային զենքի։ Այդուհանդերձ, դեռևս «ԲՐԻԿՍ»-ը զուտ տնտեսական միավորում է հանդես գալիս, սակայն ներկայիս լարված պայմաններում ոչինչ բացառված չէ։

Ազդեցիկ այս կազմակերպությանը կամ երկրների խմբին ցանկանում է միանալ Ալժիրը, որն արդեն հայտ է ներկայացրել անդամակցության համար։ Ալժիրը միանշանակորեն Աֆրիկայի խոշորագույն պետություններից է, որը տիրապետում է զգալի ռեսուրսների և կարող է իր ազդեցիկ դերակատարումն ունենալ «ԲՐԻԿՍ»-ում։ Սակայն, ամեն ինչ չէ, որ լավ է Ալժիրի տնտեսությունում։ Երկրում, որը հարուստ է բնական տարատեսակ ռեսուրսներով բնակչության կենսամակարդակը մնում է ցածր, երկիրը դեռևս չի հաշտվում իր գաղությային անցյալի հետ, որը զգալի խոչընդոտներ է ստեղծում Ալժիր-Ֆրանսիա հարաբերություններում։ Այս տեսանկյունից Ալժիրի ցանկությունն անդամակցել հակաարևմտյան դաշինքին խիստ տարօրինակ է։

Այդուհանդերձ քայլն արված է և մեզ ավելի շատ հետաքրքրում է «ԲՐԻԿՍ»-ի անդամ պետությունների և Ալժիրի տնտեսության վարքագիծը 2021 թ․-ին, երբ դեռևս աշխարհքաղաքական իրավիճակը չէր լարվել այս աստիճան․

Գծապատկեր 1․ «ԲՐԻԿՍ»-ի անդամ պետությունների և Ալժիրի առանցքային տնտեսական ցուցանիշների մակարդակը 2021 թ.-ին

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից, դեռևս 2021 թ.-ի դրությամբ Ալժիրի տնտեսության ծավալները՝ ՀՆԱ-ն, համեմատած «ԲՐԻԿՍ» անդամ պետությունների հետ ամենափոքրն է՝ ընդամենը $ 168 մլրդ։ Չնայած այս հանգամանքին, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակով՝ $ 3,765, Ալժիրը գերազանցում է Հնդկաստանին։ Տնտեսական աճի ցուցանիշով Ալժիրը վերջին տեղում է։ Երկրում 2021 թ.-ին տնտեսական աճը կազմել է ընդամենը 3,9 %։ Եվ, վերջապես, 2021 թ.-ին Ալժիրում գնաճը կազմել է 7,2 %, որը բերված երկրների ցանկում երկրորդ արդյունքն է։ Գնաճի ամենաբարձր մակարդակը 2021 թ.-ին դիտվել է Բրազիլիայում՝ 8,3 %, իսկ նվազագույնը՝ Չինաստանում՝ 1 %։

Կիսվեք այս հոդվածով