Միջուկային էներգիան` թվերով․ Հայաստանի դիրքը համաշխարհային առաջատարների ցանկում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Ժամանակակից միջուկային ռեակտորների կիրառությունը լայն տարածում է գտնում աշխարհում։ Նոր տեխնոլոգիաներն ապահովում են ատոմակայանների աշխատանքի առավել մեծ անվտանգություն։ Հետաքրքիրն այն է, օրերս ՌԴ-ում կայացած գագաթնաժողովին անդրադարձ կատարվեց ՀՀ ատոմակայանին, նշվեց, որ հայաստանյան ատոմակայանն աշխարհի այն եզակիներից է, որը կարողացել է կանգուն մնալ նույնիսկ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։

Չնայած ՀՀ ատոմակայանի ամրությանը` վերջինիս վերանորոգման և արդիականացման հարցը Հայաստանը դիտարկում է տարբեր կողմերից՝ փորձելով համագործակցել ատոմակայանների կառուցման գործում դրական փորձ ունեցող առաջատար երկրների հետ։

ՀՀ էներգետիկ համակարգում  ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրէներգիան զգալի մասնաբաժին ունի։ Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանում զգալի փորձ է կուտակել այս տարիների ընթացքում։ Ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիան զգալի է նաև այլ երկրների էներգետիկ հաշվեկշռում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ Ֆրանսիայում ատոմակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների շուրջ 67%-ը։

Երկրորդ տեղում է  Սլովակիան, որտեղ 2024թ․ դրությամբ երկրում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 61%-ը պատկանում է ատոմակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներին։

Երրորդ տեղում է Ուկրաինան 52% արդյունքով։ Հայաստանի պարագայում վերոնշյալ մասնաբաժինը կազմում է մոտ  31%։ Վերջինիս ցուցանիշով մոտ են Հրվ․ Կորեան՝ 31,7%, և Շվեյցարիան՝ մոտ 29%։                 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով