Այսօր կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևոգր Պապոյանը ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի դաշնության կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մաիսն կնքվող համաձայնագրի նախագիծը:
Նախարարն առաջարկում է կառավարությանը հավանություն տալ այս փաստաթուղթը ստագերլու մասին նախագծին, որով գրանտային օժանդակություն 15, 6 մլն եվրո կհատկացվի Հայաստաննին, որն էլ պետք է ներդրվի 4 հիմնական ուղղություններով` մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում- մինչև 6,1 մլն եվրո, կենսակայուն էներգետիկա` հանուն Հայաստանի համայնքների կլիմակայուն զարգացմանը- մինչև 6, 1 մլն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում- մինչև 3,1 մլն եվրո, ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր- մինչև 0,3 մլն եվրո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում