Այս տարի ավելի շատ ենք արտահանել, քան անցած տարի. Պապոյան

1 Min Read

«Սեպտեմբերի 29-ի դրությամբ` արտահանել ենք 121 հազ. 800 տոննա պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում 108 հազ. 600 տոննա ենք արտահանել, այսինքն` այս տարի 12,2 տոկոս ավելի շատ ենք արտահանել»,-  այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ Պապոյանի` այս տարի անցած տարվա ցուցանիշների համեմատ արտահանվել է 1000 տոննայով ավելի լոլիկ, 4,5 հազար տոննա ավելի պղպեղ և 800 տոննայով ավելի սմբուկ։

Նախարարի խոսքով` պտուղ֊ բանջարեղենից բացի այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ են արտահանել նաև ծիրան, ավելի քան` 33 տոկոսով:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով