«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի Աստվածաշունչն աճուրդում վաճառվել է 440 000 դոլարով

1 Min Read

«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի Աստվածաշունչն աճուրդում վաճառվել է 387,5 հազար ֆունտ ստերլինգով կամ 440 հազար դոլարով, գրում է Business Insider-ը։

Աստվածաշունչը ֆիլմի սյուժեի ամենակարևոր տարրերից մեկն է. գլխավոր հերոսը՝ Էնդի Դուֆրեյնը, դրա էջերում թաքցնում է մուրճը, որի օգնությամբ ավելի քան 20 տարի բանտարկությունից հետո կարողանում է փախնել բանտից։

«Փախուստ Շոուշենկից» ֆիլմի նկարահանման հրապարակում օգտագործված Աստվածաշունչն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ մուրճի անցքը էջերի մեջ փորագրելու գործընթացը բավականին աշխատատար է եղել:

Թիմ Ռոբինսի և Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ ֆիլմը նկարահանվել է 1994 թվականին՝ Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյվորթը և Շոուշենքի փրկագնումը» վեպի հիման վրա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով