Ռուսաստանը պլանավորում է ազգայնացնել և արագ վաճառել արտասահմանյան ակտիվները նոր մասնավորեցման մեխանիզմի շրջանակներում՝ ի պատասխան Եվրոպայի կողմից իր արտասահմանյան ակտիվները բռնագրավելու հնարավոր փորձերի։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալությունը հիշեցնում է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արագացված մասնավորեցման ընթացակարգ մտցնելու մասին, որը նախատեսում է ակտիվների գնահատում 10 օրվա ընթացքում և գործարքների պարզեցված գրանցում։ Պետական «Պրոմսվյազբանկ»-ին հանձնարարվել է գործընթացի վերահսկողությունը։
Սա վերաբերում է այնպիսի ընկերությունների ռուսական մասնաճյուղերին, ինչպիսիք են UniCredit-ը, Raiffeisen Bank-ը, PepsiCo-ն և Mondelez-ը։ Կրեմլը նշել է, որ այս քայլը պատժամիջոցների պատասխան է և ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու ծրագրերը անվանել է «անօրինական բռնագրավում» և «գողություն»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում