Մեծ Բրիտանիան շարունակում է զարմացնել միջազգային հանրությանն իր համարձակ քայլերով։ Երկիրը ձերբազատվելով ԵՄ կապանքներից, ներկայումս վարում է բավականին ակտիվ քաղաքականություն։
Մասնավորապես, երկրի պատմության մեջ առաջին անգամ հնդկական արմատներով անձը՝ Ռիշի Սունակը, դարձել է թագավորության վարչապետ։ Սա չլսված դեպք է, որի հետևանքները դեռևս պետք է արձանագրվեն և վերլուծվեն։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հատկապես խիզախ քայլեր է կատարում դեպի կրիպտոարժույթներ։
Ռիշի Սունակը, երբ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլերի պաշտոնը, նշել էր, որ ցանկանում է Մեծ Բրիտանիան վերածել կրիպտոակտիվների գլոբալ տեխնոլոգիական հանգույցի, և այն քայլերը, որոնք նախանշված են, օգնելու են ապահովել, որ կրիպտոընկերությունները ներդրումներ իրականացնեն, ներդնեն տեխնոլոգիաներ և ընդլայնվեն Մեծ Բրիտանիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում