Բուլղարիան մտադիր է դադարեցնել ռուսական գազի գնումը մինչև 2027 թվականի վերջը, ինչը փաստացի կդադարեցնի դրա տարանցումը դեպի Հունգարիա և Սլովակիա, ըստ էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովի։
«Որպես ԵՄ անդամ՝ Բուլղարիան իր գործողությունները համապատասխանեցնում է եվրոպական օրենսդրությանը և քաղաքականությանը, ներառյալ [ռուսական էներգետիկ ռեսուրսների] փուլային դուրսբերումը մինչև 2027 թվականի վերջը», — ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ Եվրոպան ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից մինչև 2028 թվականի սկիզբը։ Նա հավելել է, որ Հունգարիան և Սլովակիան խոցելի վիճակում չեն մնա, քանի որ նրանք կկարողանան վառելիքի մատակարարում ապահովել այլ աղբյուրներից։
Ստանիկովը հավելել է, որ Բուլղարիան խորհրդակցություններ է վարում հարևան երկրների հետ «Բուլղարիայի միջոցով ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի համատեղ մրցույթներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ», և մատակարարման հնարավոր սխեման կարող է ուժի մեջ մտնել «հաջորդ տարվանից սկսած»։
Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է ԵՄ առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ։ Դրանք, ի թիվս այլ բաների, ներառում են 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև կրիպտոարժույթների և բանկերի դեմ միջոցառումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում