Ոսկու գինը կտրուկ աճում է

1 Min Read

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոսկու գինը հասավ նոր ռեկորդի։ Երևանի ժամանակով ժամը 19:00-ի դրությամբ Comex բորսայում դեկտեմբերյան ոսկու ֆյուչերսների գինը բարձրացել էր 25,75 դոլարով (0,67%)՝ հասնելով 3,881 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։

Արծաթի ֆյուչերսները նվազել են 0,21%-ով՝ հասնելով 46,9 դոլարի մեկ ունցիայի համար։

The Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ոսկու գների աճը պայմանավորված է ETF-ների ներհոսքով և ԱՄՆ կառավարության փակման ռիսկով։ Վերլուծաբանները չեն բացառում, որ տարեվերջին ոսկու գինը կարող է հասնել 4,000 դոլարի մեկ ունցիայի համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով