ՀՀ առևտրային բանկերը` ըստ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի. Ո՞ր բանկերն են առավել հուսալի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

ՀՀ բանկային համակարգում պահպանվում է կայունությունը՝ չնայած այն ներքին և արտաքին մարտահրավերներին, որոնք առկա են ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում։ ՀՀ առևտրային բանկերի այս կայունությունը կապված է նաև Կենտրոնական բանկի կողմից ոլորտի կարգավորմամբ՝ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի շրջանակում։

Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկը սահմանում է բանկային գործունեության հիմնական նորմատիվները։ Վերջիններս քանակական և որակական ցուցանիշներ են, որոնք սահմանվում են ֆինանսական կայունության ապահովման, ավանդատուների և վարկառուների շահերի պաշտպանության, ինչպես նաև բանկային համակարգում կայունությանն աջակցելու նպատակով։ Բանկային գործունեության հիմնական նորմատիվների սահմանման նպատակն է սահմանափակել բանկային գործունեության հետ կապված ռիսկերը և խթանել բանկերի կողմից սեփական ակտիվների և պասիվների առավել արդյունավետ կառավարումը։


Սբերբանկը նոր ծառայություններ է առաջարկում այն թոշակառուներին, որոնք կենսաթոշակը ստանում են քարտով


Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ առևտրային բանկերից յուրաքանչյուրի մասով ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշ-նորմատիվը 2025թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ։

  • Ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը պետք է լինի նվազագունը 11% մակարդակում։ Ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը ցույց է տալիս բանկի սեփական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը։

Այս նորմատիվի սահմանման նպատակն է ապահովել, որ բանկը կարողանա ծածկել վարկային, գործառնական կամ շուկայական ռիսկերից բխող վնասները:

Կապիտալի համարժեքության նորմատիվի մասով ՀՀ ոչ մի առևտրային բանկում 2025թ․ երկրորդ եռամսյակում խախտոմ չի արձանագրվել, սակայն հարկավոր է պարզել, թե փաստացի ցուցանիշը որքան է եղել յուրաքանչյուր բանկի համար և թե որ բանկը որքանով է մոտ սահմանված նվազագույն 11% մակարդակին․

ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի ամենաբարձր փաստացի մակարդակը 2025թ․ երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԱՐՑԱԽԲԱՆԿԻ պարագայում՝ 90․1%: Վերջինս 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 8․7 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿԸ՝ 61․2% ցուցանիշով։ Վերջինս 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 3․6 տոկոսային կետով։

Երրորդ տեղում է ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱՆ, որի պարագայում 2025թ․ երկրորդ եռամսյակում կապիտալի համարժեքության նորմատիվը հաստատվել է 31․9% մակարդակում՝ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3․9 տոկոսային կետով։ 


Ուղևորություն դեպի Զանզիբար, iPhone 17 և այլ շահումներ․ հատուկ առաջարկ ԱրարատԲանկի և Arca-ի կողմից


Ուսումնասիրենք բանկերի այն եռյակը, որոնց դեպքում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը ամենամոտն է սահմանված 11% մակարդակին։ Այս դեպքում առաջին հորիզոնականում է գտնվում ԻՆԵԿՈԲԱՆԿԸ՝ 15․9% ցուցանիշով։ Վերջինս գերազանցում է սահմանված մակարդակը ընդամենը 4․9 տոկոսային կետով։ Բացի այդ՝ 2025թ․ երկրորդ եռամսյակում արձանագրված ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշի մակարդակը 2024թ․ նույն եռամսյակի համեմատ նվազել է 0․21 տոկոսային կետով։

Երկրորդ տեղում է ՅՈՒՆԻԲԱՆԿԸ, որի մասով ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը 2025թ․ երկրորդ եռամսյակում կազմել է 16․3%` 2024թ․ նույն եռամսյակի համեմատ  աճելով 1․08 տոկոսային կետով։

Երրորդ հորիզոնականում է գտնվում ԷՎՈԿԱԲԱՆԿԸ, որի դեպքում 2025թ․ երկրորդ եռամսյակում ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշը հաստատվել է 16․5% մակարդակում՝ 2024թ․ նույն եռամսյակի համեմատ նվազելով 0․7 տոկոսային կետով։


Ամիօ բանկը Auto Show 2025-ում ներկայացրեց բացառիկ ավտովարկային առաջարկ


Նկատենք նաև, որ ընդհանուր կապիտալի համարժեքության ցուցանիշի ամենամեծ անկումը 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ դիտվել է ՖԱՍԹ ԲԱՆԿԻ դեպքում՝ շուրջ 4․9 տոկոսային կետով՝ հաստատվելով 25․9% մակարդակում։ Մյուս կողմից ամենամեծ աճը՝ դիտվել է ԱՐՑԱԽԲԱՆԿԻ դեպքում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով