Reinvent by Renderforest 2025. Միջոցառում/Կոնֆերանս/, որն իր շուրջն է համախմբել բիզնես համայնքի, թվային տեխնոլոգիաների, մարքեթինգի և դիզայնի ոլորտի հարյուրավոր մասնագետների:
Հարթակ, որտեղ խոսնակները կիսվում են իրենց փորձառությամբ, քննարկում արդիական թեմաներ ու գաղափարներ, առաջարկում նորարար լուծումներ՝ ուղորդելով դեպի նոր հաջողություններ։
ReInvent-ի գործընկեր կառույցներից է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Արդշինբանկը:
Ֆինանսական առաջատար կառույցը թվային զարգացումը սկսել է դեռ 15 տարի առաջ, իսկ այսօր արդեն թվայնացված են բանկի ծառայությունների ավելի քան 90%-ը։
«Բաց բանկային համակարգ և Վճարային անցուղի». թեմայի բանախոսը Արդշինբանկի թվայնացման ուղղության թիմի ղեկավար Անուշավան Սուքիասյանն է: Առանցքում բաց բանկային համակարգի զարգացումներն են, որոնք ապահովում են տվյալների անվտանգ փոխանակում և հաճախորդակենտրոն նորարարական լուծումներ:
Մանրամասները՝ տեսանյութում: