Wildberries-ը ներկայացրել է 2025 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի օնլայն գնումների արդյունքները։ Վերլուծությունը ցույց է տվել, որ երկրի բնակիչները շարունակում են ակտիվորեն օգտվել մարկետփլեյսից, իսկ պատվերների կառուցվածքը արտացոլում է կայուն սպառողական սովորությունները։ Միաժամանակ մի շարք մարզերում նկատվում է առանձին ոլորտների զգալի աճ։
Վարկանշային աղյուսակում առաջատարը «Գեղեցկություն» կատեգորիան է։ Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կոսմետիկայի և խնամքի ապրանքների նկատմամբ պահանջարկը աճել է 52%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնագետները նման դինամիկան կապում են տեսականու ընդլայնման, նոր վաճառողների թվի աճի և գնորդների լոյալության հետ․ օգտատերերը, ընտրելով մեկ բրենդ, կրկին վերադառնում են նրա հավաքածուի այլ ապրանքների համար։ Ամենապահանջված տասնյակում ներառվել են նաև հագուստը, էլեկտրոնիկայի աքսեսուարները, ներքնաշորերը, նորաձև աքսեսուարները, կենցաղային քիմիան, կոշկեղեն, սպասքն ու պարագաները, առողջության համար նախատեսված ապրանքները և կենցաղային տեխնիկան։
Հայաստանի շուկայի առանձնահատկությունն այն է, որ մարզային կտրվածքով սպառման կառուցվածքը գրեթե անփոփոխ է մնում․ ամենուր առաջին տեղերը զբաղեցնում են «Գեղեցկություն», «Հագուստ» և «Էլեկտրոնիկայի աքսեսուարներ» կատեգորիաները։ Սակայն առանձին մարզերի դինամիկայում հետաքրքիր շեշտադրումներ կան։ Օրինակ՝ Արմավիրում սրընթաց աճ է գրանցել կենդանիների խնամքի պարագաների պահանջարկը․այս կատեգորիայում գրանցվել է 1729% աճ։ Վայոց ձորում մեծացել է հետաքրքրությունը յուղերի և տեխնիկական հեղուկների նկատմամբ (+168%), ինչը պայմանավորված է անձնական ավտոտրանսպորտի մեծ դերը տարածաշրջանում։ Տավուշում բնակիչները շատ ավելի հաճախ են պատվիրել այգեգործական ապրանքներ՝ տարեկան 99% աճով։
Չորրորդ եռամսյակի կանխատեսումները նույնպես կառուցվում են նախորդ տարվա դինամիկայի հիման վրա։ 2024-ի հոկտեմբեր–դեկտեմբերին Հայաստանում վաճառքների հիմնական կատեգորիաներն են հագուստը, կոշիկը, կոսմետիկան, կենցաղային տեխնիկան և աքսեսուարները։ Ամենամեծ աճը գրանցել էին «կենդանիների խնամքի պարագաներ» (+277%), «Խմիչքներ» (+220%), «Կենցաղային քիմիա» (+136%), «Գեղեցկություն» (+109%) և «Օրգտեխնիկա» (+93%) բաժիններում։ Այս տվյալները ենթադրում են, որ ձմռան նախաշեմին հայ գնորդները կրկին կդրսևորեն մեծ հետաքրքրություն գեղեցկության և խնամքի միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի ու տեխնիկայի նկատմամբ, որոնք ավանդաբար պահանջված են Ամանորյա տոների շրջանում։
Wildberries-ի տարածաշրջանային ներկայացուցչությունում ընդգծում են, որ էլեկտրոնային առևտուրը շարունակում է ամրապնդել դիրքերը ամբողջ աշխարհում, և Հայաստանը այդ միտման մասն է։
«Մենք տեսնում ենք գնորդների աճող հետաքրքրությունը նոր կատեգորիաների և բրենդերի հանդեպ։ Դա հաստատում է տեղական շուկայի բարձր ներուժը։ Մեր նպատակը հարթակը հնարավորինս հարմարավետ և արդյունավետ դարձնելն է ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար», — նշել են ընկերությունում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում