Առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր

0 Min Read

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրի-Լառնակա-Գյումրի ուղղությամբ չվերթներին:

«Այսօրվանից մեկնարկել են Wizz Air ավիաընկերության՝ Գյումրի-Լառնակա-Գյումրի ուղղությամբ չվերթները։ Սա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Եվրոպա առաջին կանոնավոր չվերթն է։

Այսօրվա առաջին չվերթով Գյումրիից Լառնակա է մեկնել 98 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 23 ուղևոր։

Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք»,- գրել է նա։


Որքա՞ն կարժենա Գյումրի-Կիպրոս չվերթը


 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով