ԵՏՀ խորհուրդը զրոյացնում է ներմուծվող շարժիչային վառելիքի մաքսատուրքերը մինչև 2026-ի հունիսի 30-ը

1 Min Read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։
Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր անց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով