Մրցույթին կարող են մասնակցել հոգեկան (մտավոր) առողջության ոլորտում մասնագիտացված, համապատասխան մասնագետներով համալրված, ինչպես նաև համայնքահենք փոքր խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցելու առնվազն մեկ տարվա փորձ ունեցող կազմակերպությունները։
Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները հիմնականում պահպանված են, սակայն կամ չունեն կացարան ու ընտանիք, կամ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից:
Հայտերն ընդունվում են 2025 թ․ հոկտեմբերի 14-ը ներառյալ։
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do…
Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։