Ամիօ բանկը Auto Show 2025-ում ներկայացրեց բացառիկ ավտովարկային առաջարկ

1 Min Read

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի ունեցավ Armenian Auto Show 2025-ը՝ ավտոարդյունաբերության ամենաուշագրավ իրադարձությունը: Ամիօ բանկը, համագործակցելով ABC Motors-ի հետ, միջոցառման ընթացքում ներկայացրեց բացառիկ ավտովարկի առաջարկ՝ դարձնելով մեքենա ձեռք բերելու գործընթացն ավելի արագ, պարզ և մատչելի:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ընտրելու իրենց երազանքի մեքենան՝ Changan, ARCFOX կամ Deepal, իսկ վարկի ձևակերպումն իրականացվեց Ամիօ բանկի փորձառու մասնագետների կողմից՝ արագ և հեշտ:

Ամիօ բանկի հատուկ ավտովարկի պայմաններն են.

  • Առաջին 6 ամիսները՝ ընդամենը 9% տարեկան անվանական տոկոսադրույք
  • Հետագա ամիսներին՝ ճկուն պայմաններ՝ կանխավճարի չափից կախված
  • 10% կանխավճար — 13.9%
  • 30% կանխավճար — 13.7%
  • 50% կանխավճար — 15% /առանց եկամուտների վերլուծության/
  • Վարկի ժամկետը՝ մինչև 84 ամիս
  • Արագ և պարզեցված ձևակերպում

Armenian Auto Show 2025-ում Ամիօ բանկի առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց և բազմաթիվ այցելուներ արդեն ընտրել են իրենց մեքենան հենց այս պայմաններով: Լավ նորությունն այն է, որ բանկի այս հատուկ առաջարկը հասանելի է նաև հիմա:

Լրացրեք վարկի օնլայն հայտը կամ այցելեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ և սկսեք ձեր ճանապարհը նոր մեքենայով հենց այսօր:

Amio Bank + ABC Motors, մեքենան քոնն է, վայելիր ճանապարհը…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից 


Ամիօ բանկը Զվարթնոցում՝ մշակույթի ու նորարարության խաչմերուկում


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով