«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

1 Min Read

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ծրագրի պայմաններն են՝

Ø վարկի տոկոսադրույքը՝ 5 %, գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին՝ 0 %,

Ø վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

Ø վարկի տրամադրման նպատակային ուղղություններն են՝

ա. մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում,

բ. անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում,

գ. գյուղատնտեսական կենդանիների («Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 18-րդ կետ) ձեռքբերում,

դ. անասնակերի ձեռքբերում,

ե. սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում,

զ. գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում,

է. հողի և գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (բացառությամբ սույն ենթակետի ե. պարբերությունում նշված միջոցների) և ծառայությունների ձեռքբերում,

ը. տնամերձ հողամասերում ոռոգման արդիական համակարգերի ներդրում,

թ. ագրովերամշակման ոլորտի արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում և վերակառուցում։

Ø վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

Ø ինչպես վարկի տոկոսադրույքի, այնպես էլ մայր գումարի համար ֆինանսական կառույցի կողմից կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը՝ 6 ամիս։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվեք այս հոդվածով