Ովքե՞ր են ֆինանսավորում շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները Հայաստանում

1 Min Read

Շինարարության ոլորտը երկրի տնտեսության հայելին է։ Որքան տնտեսությունը աշխուժանում է, այնքան թեժանում է իրավիճակը շինարարության և  հարակից ոլորտներում։

2025թ․ հունվար-հուլիսին 2024թ․ հունվար հուլիսի համեմատ շինարարության ծավալներն աճել են 20%-ով՝ կազմելով  ֏293,301.8 մլն։ Մյուս կողմում են շինմոնտաժային աշխատանքները, որոնց ծավալները 2025թ․ հունվար-հուլիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել են 20%-ով՝ կազմելով ֏271,747.0 մլն։ Նման մասշտաբային շինարարություն ապահովելու համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական միջոցներ։


ՀՀ առևտրային բանկերը` ըստ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի. Ո՞ր բանկերն են առավել հուսալի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Այս համատեքստում ուսումնասիրենք շինարարության և շինմոնտաժային աշխատանքների վերոնշյալ ծավալների կառուցվածքը` ըստ  ֆինանսավորման  աղբյուրների․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ շինարարության վերոնշյալ ծավալների շուրջ 46%-ը և շինմոնտաժային աշխատանքների ծավալների շուրջ 45%-ը ֆինանսավորվել են տարբեր կազմակերպությունների միջոցներով։

Երկրորդ տեղում է պետությունը։ Այսպես, 2025թ․ հունվար-հուլիսին արձանագրված շինարարության և շինմոնտաժային աշխատանքների ծավալների մոտ 24%-ը ֆինանսավորվել է պետբյուջեից։

Բնակչության միջոցների հաշվին ֆինանսավորվել է շինարարության արձանագրված ծավալների 25%-ը, իսկ շինմոնտաժային աշխատանքների ծավալների՝ 27%-ը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով