Օգոստոսի 26-ի դրությամբ Ռուսաստանի Կենտրոնական բանկի բազայում առկա է մոտ 1,2 միլիոն դրոպի (դրոպպերի) մասին տվյալ, որոնց բանկային քարտերը օգտագործվել են փողերի լվացման, ստվերային բիզնեսին փոխանցումների կամ այլ անօրինական գործարքների համար։ Այս մասին Սոչիում անցկացվող Միջազգային բանկային ֆորումում հայտնել է ՌԴ ԿԲ Ֆինանսական մոնիթորինգի և արժութային հսկողության ծառայության ղեկավար Բոգդան Շաբլյան, փոխանցում է РБК-ն։
Ֆորումի նիստում Շաբլյան նշել է, որ դրոպերների խնդրի լրջությունը Ռուսաստանում ընդհանուր առմամբ չի նվազում․ ԿԲ-ն ամեն ամիս արձանագրում է մինչև 100 հազար նոր հաշիվների բացում, որոնք օգտագործվում են նման անօրինական նպատակներով։ Բացի այդ, նկատվում է դրոպերի հոսք մեծ բանկերից դեպի փոքր բանկեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում