Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
2025-ի առաջին կիսամյակում ՀՀ պետպարտքն աճել է 4.5 տոկոսով՝ հասնելով $13.8 մլրդ-ի։ Այս մասին է հայտարարել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Հայաստանում 2025 թ․ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողների թիվն ավելացել է 5 տոկոսով՝ պայմանավորված առևտրի, շինարարության, ինչպես նաև պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում աշխատողների թվի աճով։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին: Պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրլն 972 մլրդ դրամ:Հաստատված բյուջեն, ի դեպ, ներառում է առողջապահական ապահովագրության գործարկում։
2025թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 33.7%-ով. արտահանումը նվազել է 40.8%-ով, իսկ ներմուծումը՝ 28.3%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.6%:
Ի դեպ, Հայաստանը ամենաշատ ապրանք է արտահանել հետևյալ երեք երկրներին․
Ռուսաստանի Դաշնության՝ արտահանման ծավալի 35.96%-ով, ԱՄԷ-ն՝ — 27․92%,և Չինաստանը՝ արտահանման ծավալի 8․18%-ով։
Եվ վերջում՝ լավ լուր առցանց գնումների սիրահարների համար։ ONEX-ում, արդեն, Իդրամ կա, ինչը նշանակում է, որ ONEX-ի հաշիվը Իդրամի հաճախորդները կկարողանան համալրել հենց ONEX հավելվածում՝ մի քանի հպումով և վայրկյանների ընթացքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում