«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի ամերիկացի սեփականատերերը դիտարկում են անգլիական պատմական ֆուտբոլային ակումբը վաճառելու տարբերակը։ Դա կարող է լինել բոլոր ժամանակների ամենաթանկ սպորտային գործարքներից մեկը:
Fenway Sports Group Holdings LLC-ն աշխատելով Goldman Sachs Group Inc.-ի և Morgan Stanley-ի հետ՝ ուսումնասիրում է գնորդների հետաքրքրությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ։
ԱՄՆ-ում հայտնի որպես Boston Red Sox բեյսբոլային թիմի սեփականատեր Fenway Sports-ը 2010 թվականին ձեռք բերեց Լիվերպուլը մոտ 300 միլիոն ֆունտով (344 միլիոն դոլար):
Սակայն, ըստ վերլուծաբանների, այժմ ընկերությունը «Լիվերպուլի» վաճառքից ավելի քան 5 միլիարդ դոլար վաստակելու հնարավորություն ունի։
«Լիվերպուլը» համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ թիմերից է և հյուսիսարևմտյան մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ամենահաջողակներից մեկն է Անգլիայում:
Ակումբը նվաճել է 19 բարձրագույն լիգայի տիտղոս և բազմաթիվ գավաթներ եվրոպական առաջնություններում: Այն վերջին շրջանում վերապրում է իր փառքի օրերը գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում