Տեխնոլոգիական շրջադարձ. Team-ը առաջինը Կովկասում կհրաժարվի 2G-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Նոյեմբերի 15-ից Team Telecom Armeniaն տարածաշրջանում առաջինը կանջատի 2G-ն։

Այս քայլով ընկերությունը օպտիմալացնում և արդիականացնում է բջջային ցանցը ամբողջ Հայաստանում։

Ընկերության հաշվարկներվ` 60-80․000 հաճախորդ 2G-ից է օգտվում։ Հենց այս բաժանորդների համար Team-ը հեռախոսի փոխարինման հատուկ առաջարկ ունի.

Այն բաժանորդներին, որոնք վերջին երեք ամիսներին օգտագործել են միայն 2G ցանցում աշխատող հեռախոսներ, ընկերությունը հնարավորություն կընձեռի ստանալու նոր տեխնոլոգիաներով աշխատող բջջային հեռախոսներ։

Նորագույն տեխնոլոգիաները պետք է ճիշտ ժամանակին ներդնել, օպտիմալացնել այն,- համոզված են Teamում։

Ընկերությունն առաջինն է պատրաստ կրելու այդ պատասխանատվությունը՝ նորարարական լուծումներն էլ ավելի հասանելի դարձնելով բաժանորդներին։

Այս քայլով հնարավոր կլինի արդիականացնել բջջային ծածկույթը, բարձրացնել ցանցի արդյունավետությունն ու էականորեն բարելավել ծառայությունների որակը։

Մանրամասն`տեսանյութում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով