Հայաստանում մեծ պահանջարկ և վստահություն վայելող HONGQI էլեկտրամոբիլները սեպտեմբերի 26-28-ը հնարավոր է ձեռք բերել մինչև 10% զեղչով. այս աննախադեպ առաջարկով Armenian Auto Show-ի շրջանակում հանդես է գալիս Հայաստանում Չինաստանի ազգային ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ E-auto ընկերությունը։
Ավտոշոուի շրջանակում HONGQI մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված են եղել երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար, հնարավոր է ձեռք բերել սկսած ընդամենը 7.600.000 դրամից։
Եռօրյա ավտոտոնն անցկացվում է Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ մեկտեղելով վարորդների համար բացառիկ առաջարկներ մեկ հասցեում:
«Ուղիղ մեկ տարի առաջ, երբ դարձանք HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հենց այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացրինք E-QM5-ը: Այսօր փաստ է՝ Էլեկտրամոբիլների շարքում այս մոդելը ամենահաճախ հանդիպողն է Երևանում: Հիմա՝ մեկ տարի անց, հանդես ենք գալիս նոր առաջարկներով՝ ներկայացնելով նաև ավելի բարձր և լյուքս դասի մոդելներ: Վստահ ենք՝ դրանք ևս կսիրվեն որակն ու շքեղությունը գնահատող վարորդների շրջանում»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։
HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։
E-auto-ում հասանելի են նաև HONGQI-ի՝ ստորև ներկայացված մոդելները, որոնք ավտոշուի ընթացքում կարելի է ձեռք բերել հատուկ զեղչված արժեքներով՝
- E-HS9 4WD, 120 KW
արժեքը՝ 37.900.000, ավտոշոուի շրջանակում՝ 34.110.000,
- EHS7 4WD, 111 KW
արժեքը՝ 22.500.000, ավտոշոուի շրջանակում՝ 20.250.000,
- EH7 2WD, 111 KW
արժեքը՝ 19.000.000, ավտոշուի շրջանակում՝ 17.100.000,
- E-QM5 Restyling 2025
արժեքը՝ 8.000.000, ավտոշոուի շրջանակում՝ 7.600.000:
Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։
Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում