Վրացական հապալասի արտահանումը սկսվել է 2019 թվականին և ամեն տարի կրկնապատկվել է թե՛ քանակով, թե՛ ծավալով։
Վրաստանը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտահանել է 6700 տոննա հապալաս, ինչը 38.7%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 95.5%-ը ուղղվել է Ռուսաստան, հաղորդում է BMG մեդիա հարթակը՝ հղում անելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությանը (Sakstat):
Վրացական հապալասի արտահանումը սկսվել է 2019 թվականին և ամեն տարի կրկնապատկվել է թե՛ քանակով, թե՛ ծավալով։ Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը եղել է վրացական հապալասի առաջատար ներմուծողը։
2025 թվականի առաջին ութ ամիսների տվյալների համաձայն՝ երկրից արտահանվել է 45.3 միլիոն դոլարի հապալաս, ինչը 63.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռուսաստանը մնում է արտահանման հիմնական շուկան, որտեղ հունվարից օգոստոս ամիսներին արտահանվել է մինչև 6400 տոննա հապալաս՝ 42.5 միլիոն դոլարի արժեքով։ Ավելի փոքր ծավալներ են արտահանվել նաև Հայաստան (108 տոննա (653,000 դոլար), ԱՄԷ (66 տոննա (559,000 դոլար), Լեհաստան (86 տոննա (556,000 դոլար)) և Գերմանիա (68 տոննա (541,000 դոլար)։
Վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել երկրի տարբեր շրջաններում բարձր բերքատվություն ունեցող մշակաբույսերի մշակմանը։ Պետական ծրագրերի միջոցով կառավարությունը ակտիվորեն աջակցում է բարձրորակ հապալաս մշակող գյուղացիներին։ Հապալասի տնկարկներ են հիմնադրվել մի քանի հարյուր հեկտարների վրա Իմերեթի, Սամեգրելոյի, Աջարիայի և Գուրիայի շրջաններում։ Galt&Taggart ներդրումային ընկերության հետազոտության համաձայն՝ Վրաստանում հապալասի արտադրությունը մինչև 2027 թվականը կաճի մինչև 25 միլիոն կիլոգրամ՝ 2023 թվականի չորս միլիոն կիլոգրամի համեմատ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում