Արծաթի գինը ռեկորդ է սահմանում

1 Min Read

Նյու Յորքի Comex բորսայի տվյալների համաձայն՝ դեկտեմբերի արծաթի ֆյուչերսների գինը 2011 թվականի մայիսի 3-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 45 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար, հաղորդում է «Կոմերսանտը»։

Երևանի ժամանակով ժամը 12:33-ի դրությամբ արծաթի գինը բարձրացել է 2.07%-ով՝ հասնելով 45.1 դոլարի մեկ ունցիայի համար։ Միաժամանակ, դեկտեմբերյան ոսկու ֆյուչերսները նույնպես բարձրանում են՝ հասնելով 3787 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար, ինչը 0.50%-ով ավելի է։

Տարվա սկզբից ի վեր արծաթը թանկացել է ավելի քան 50%-ով՝ պայմանավորված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հիմնական տոկոսադրույքի 2024 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ իջեցմամբ, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման սպասումներով։ Վերլուծաբանները չեն բացառում, որ գները տարեվերջին կհասնեն ռեկորդային բարձրակետի՝ 49.8 դոլարի մեկ ունցիայի համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով