ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկված բանաձևը, որը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների հետաձգումը վեց ամսով երկարաձգել։
Չորս երկիր քվեարկեց կողմ, ինը դեմ, իսկ երկուսը՝ ձեռնպահ։
Այսպիսով, Մոսկվայի և Պեկինի նախաձեռնությունը չկարողացավ ստանալ անհրաժեշտ աջակցությունը Անվտանգության խորհրդում։
ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն այս շաբաթվա վերջին, հայտարարեց կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում