Իրավաբանական անձանց գործողությունները տնտեսության տարբեր հատվածներում կարևոր են ու արժանի են ուշադրության։ Կարելի է վերլուծել իրավաբանական անձանց ակտիվությունը, և վարքագծի փոփոխությունները հասկանալու միջոցով նրանց գործունեության համար ապահովել ավելի բարենպաստ միջավայր։
Վերանորոգման վարկերը՝ արագ ու մատչելի․ IDBank
Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ իրավաբանական անձանց կողմից իրականացված առուվաճառքի գործարքներին 2025թ․ հուլիսին․
Վիճակագրական տվյալները փաստում են , որ 2025թ․ հուլիսին իրականացված գնման գործարքների թվաքանակը 2024թ․ նույն ամսվա համեմատ աճել է մոտ 26%-ով՝ կազմելով 186 միավոր։ Մյուս կողմից, վաճառքի գործարքների թվաքանակը հաստատվել է 1,048 միավոր մակարդակում՝ 2024թ․ հուլիսի համեմատ աճելով շուրջ 73%-ով։
ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ Սյունիքի մարզում 2025թ․ հուլիսին իրավաբանական անձանց կողմից գնման գործարքների թվաքանակն աճել է շուրջ 5 անգամ՝ կազմելով 10 միավոր, իսկ վաճառքի գործարքների թվաքանակը չի փոխվել՝ մնալով 4 միավոր մակարդակում։
Տավուշի մարզում ևս գնման գործարքների թվաքանակն աճել է մոտ 83%-ով՝ կազմելով 11 միավոր, իսկ վաճառքի գործարքների թվաքանակը կրճատվել է մոտ 93%-ով՝ կազմելով 1 միավոր։
Արագածոտնի մարզում վաճառքի գործարքների թվաքանակն աճել է մոտ 7 ագամ՝ կազմելով 43 միավոր, իսկ գնման գործարքների թվաքանակը՝ մոտ 69%-ով՝ կազմելով 44 միավոր։
Լոռու մարզում նվազել են թե՛ գնման, թե՛ վաճառքի գործարքների թվաքանակը համապատասխանաբար՝ 25%-ով և շուրջ 57%-ով։
Կոտայքի մարզում գնման գործարքների թվաքանակն աճել է 90%-ով, իսկ վաճառքի գործարքներինը շուրջ 2․6 անգամ։
Գանք Երևան. մայրաքաղաքում 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ իրավաբանական անձանց կողմից գնման գործարքների թվաքանակն աճել է 23%-ով, իսկ վաճառքի գործարքների թվաքանակը՝ մոտ 63%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում