Իրանն ու Ռուսաստանը ստորագրել են 25 միլիարդ դոլարի պայմանագիր «Հորմոզ» ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։
Պայմանագիրը ստորագրվել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում, որի մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հրապարակելով ստորագրման կադրերը։
Համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Հորմոզ» և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունների միջև, համաձայն որի՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում կկառուցի երրորդ սերնդի 4 ատոմակայան։
Նշվում է, որ ԱԷԿ-ը կունենա չորս էներգաբլոկ և կզբաղեցնի շուրջ 500 հեկտար տարածք։ Ներկայումս իրականացվում են ինժեներական ուսումնասիրություններ և կայանի շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում