ԱրարատԲանկի հովանավորությամբ շախմատի միջազգային մրցաշարը շարունակվում է

1 Min Read

ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների 76 շախմատիստներ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան և Շախմատի ակադեմիայի ակումբը։

Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային ոլորտում գիտելիքների և հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև միջանձնային և միջմշակութային կապերի հաստատմանը։

Մրցաշարի շրջանակներում փորձառու մարզիչների կողմից անցկացվում են դասընթացներ, ինչպես նաև համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։

«Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլև շախմատի իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի և սերունդների ներկայացուցիչներին։

ԱրարատԲանկը, կարևորելով կրթության և այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլև հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման և նոր հնարավորությունների բացահայտման համար։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից


ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով