ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել TikTok-ի գործարքի վերաբերյալ: Ընկերությունն անցնում է ամերիկյան կորպորացիաների վերահսկողության տակ և կարող է շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների տարածքում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շեշտել է, որ TikTok-ն այլևս չի օգտագործվի որպես ամերիկացիների դեմ «քարոզչական գործիք»:
«Մեզ պետք էր համոզվել, որ մենք պաշտպանում ենք ամերիկացիների տվյալների գաղտնիությունը, ինչպես պահանջում է օրենքը։ Կարծում եմ՝ մենք դա կարողացել ենք: Իհարկե, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Այս գործարքը նշանակում է, որ ամերիկացիները կարող են օգտագործել TikTok-ը, բայց ավելի մեծ վստահությամբ, քան նախկինում»,- ընդգծել է Վենսը:
Թրամփը պատրաստվում է շաբաթվա վերջում հաստատել TikTok–ի գործարքը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում