Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել նորմերին

1 Min Read
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում:
Ըստ հաղորդագրության՝ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:
Այսպես՝
— արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
— սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով,
— շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
— ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
— ենթամթերքի նախապատրաստումը չի իրականացվել առանձին տարածքներում,
— սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել մաքրման և ախտահանման աշխատանքներ,
— սարքավորումների, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մի մասը չի գտնվել նորոգ և մաքուր վիճակում, չի ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով