Ապահովագրական հատուցումներ/ապահովագրավճարներ հարաբերակցությունը 2025թ․ երկրորդ եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

ՀՀ-ում 8 ապահովագրական ընկերություն է  ծառայություններ մատուցում հայ սպառողներին։

Ապահովագրական ոլորտը Հայաստանում դեռևս զարգացման փուլում է և շարունակում է հետզհետե ներգրավել հասարակության ավելի լայն շրջանակներ: Այս գործընթացում խիստ կարևոր է ապահովագրական գործունեության նկատմամբ մարդկանց վստահությունը, որի դեպքում միայն հնարավոր կլինի ընդլայնել հանրությանը մատուցվող ծառայությունների շրջանակը։

Ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունքները հետազոտվում են տարբեր ցուցանիշների օգնությամբ։ Դրանցից մեկը ապահովագրական հատուցումներ/ ապահովագրավճարներ հարաբերակցությունն է։


Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը


ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ 2025թ․ երկրորդ եռամսյակում ապահովագրական հատուցումներ/ ապահովագրավճարներ հարաբերակցությունը կազմել է 53%, որը 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսային կետով․

Իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ անձնական ապահովագրության պարագայում ապահովագրական հատուցումներ/ ապահովագրավճարներ հարաբերակցությունը հաստատվել է 64% մակարդակում, որը 2024թ․ երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 10 տոկոսային կետով։

Ցամաքային ավտոտրանս­պոր­տա­յին միջոցների օգտագոր­ծումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումներ/ ապահովագրավճարներ հարաբերակցությունը կազմել է 62%՝ 2024թ․ երկրորդ եռամսյակում  նվազելով 7 տոկոսային կետով։

Գույքի ապահովագրության  մասով ապահովագրական հատուցումներ/ ապահովագրավճարներ հարաբերակցությունը 2025թ․  երկրորդ եռամսյակում կազմել է մոտ 23%՝ 2024թ․ նույն եռամսյակի համեմատ կրճատվելով 18 տոկոսային կետով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով