Նորարարական տնտեսությամբ առաջատար երկրները 2025թ․ դրությամբ. Թոփ 10

2 Min Read

Աշխարհում ընթացող բացասական իրադարձությունները չեն կարող կասեցնել նորարարական գործընթացները, թեև բոլոր ներդրումները հիմնականում կենտրոնացած են ռազմական տեխնոլոգիաների զարգացման վրա։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են արձագանքում տեխնոլոգիական գործընթացներին։ Այն երկրները, որոնք կարողանում են բավարար պայմաններ ստեղծել տեխնոլոգիաների ստեղծման, բազմաբևեռ զարգացման և շարունակական ներդրումների համար, կարողանում են ապահովել ինովացիոն տնտեսության զարգացում։



Այս  համատեքստում աշխարհի թոփ նորարարական տնտեսությունները ներկայացված են ստորև․

Երկրների ինովացիոն զարգացման փաստացի մակարդակը հաշվարկելու համար օգտագործվում է գլոբալ նորարարության կամ ինովացիոն համաթիվը, որը տատանվում է 0-100 բալ սահմաններում։ Ընդ որում՝ որքան փաստացի ցուցանիշը մոտ է 100 բալին, այնքան տնտեսությունում նորարարությունների ստեղծումը և ներդրումն առավել արդյունավետ է իրականացվում և, հետևաբար, տնտեսությունը ավելի նորարարական է համարվում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․, ինչպես նաև 2024թ․ ամենանորարարական տնտեսությունը Շվեյցարիայինն է, որի դեպքում գլոբալ նորարարության համաթիվը կազմել է 66 բալ։

Երկրորդ նորարարական տնտեսությամբ երկիրը թե՛ 2025թ․ , թե՛ 2024թ․ Շվեդիան է՝ մոտ 63 բալով։ 2025թ․ և 2024թ․ երրորդ նորարական երկիրն է ԱՄՆ-ն՝ մոտ 62 բալով։

Հարավային Կորեան բարելավել է իր դիրքերը միանգամից երկու միավորով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը՝ 60 բալով։

Վերոնշյալ ցուցակը եզրափակում է Չինաստանը՝ 56․6 բալով։ Չինաստանը 2025թ․ 2024թ․ համեմատ բարձրացրել է իր դիրքը 1 միավորով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով