Ամիօ բանկը ամփոփեց Visa Signature Business քարտի մրցույթը

1 Min Read

Ամիօ բանկը Visa Signature Business քարտապանների համար կազմակերպված մրցույթը ամփոփեց բրանչի ձևաչափով՝ հաղթողների և Visa-ի ներկայացուցիչների հետ միասին։ Միջոցառման ընթացքում հաղթող բիզնես հաճախորդներին հանձնվեցին իրենց մրցանակները, իսկ Visa-ի ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունները՝ որպես ամուր համագործակցություն կառուցելու և հաճախորդների փորձառությունը առավել արժեքավոր դարձնելու հնարավորություն։

Ամիօ բանկը բարձր է գնահատում իր հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը և շարունակելու է զարգացնել իր ծառայությունները, որոնք նպաստում են բիզնեսների աճին, աջակցում դրանց արդյունավետ գործունեությանը և ապահովում առօրյա գործընթացների առավել հարմարավետ կազմակերպումը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով