Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը

1 Min Read

ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում ստրագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջը։

Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։

Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային ասոցիացիաների միջև՝ միտված կայուն ֆինանսական համակարգի ձևավորմանը և տնտեսական զարգացման խթանմանը։

Երկկողմ հուշագիրը կնպաստի կողմերի միջև փորձի և հնարավորությունների փոխանակմանը, կրթական ծրագրերի համատեղ անցկացմանը և վերապատրաստման ուղղություններով աշխատանքների իրականացմանը։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ հուշագիրը կարևոր քայլ է Հայաստանի բանկային համակարգի միջազգային կապերի ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով