Հայաստանի բանկերի միության 30-ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանվել

1 Min Read

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) 30-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմ է նկարահանվել։

Ինչպես նշել են ՀԲՄ-ում, սա Ֆիլմ է, որը նվիրված է ոչ միայն անցյալին, այլ նաեւ ուղերձ է ապագային՝ շարունակելու այն, ինչ կառուցվել է մեծ նվիրվածությամբ եւ միասնական ուժով։

Նախօրեին, ելույթ ունենալով «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում եւ հեռանկարներ» խորագրի ներքո ընթացող ամենամյա միջազգային ֆորումին, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը նշել էր, որ «այս տարվա ֆորումը բացառիկ է նաեւ նրանով, որ որ համընկնում է Հայաստանի բանկերի միության հիմնադրման 30-ամյակի հետ»։

Նա շնորհավորել է Բանկերի միության ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին, ովքեր մեծ դեր ու ավանդ են ունեցել ինչպես բանկային համակարգի եւ միության, այնպես էլ երկրի կառավարման, տնտեսության կայացման ու զարգացման գործում:

«Մեր համատեղ աշխատանքի, քննարկումների եւ համագործակցության առանցքում կանգնած է մեկ կարեւոր նպատակ՝ հանրությանը մատուցվող ֆինանսական ծառայությունները դարձնել ավելի որակյալ եւ հասանելի։ Մեր համոզմամբ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսությամբ ու միջազգային լավագույն ստանդարտների ներդրմամբ։ Միայն այդ ճանապարհով կարող ենք ապահովել հանրային վստահության աճը ֆինանսական համակարգի նկատմամբ»,- եզրափակել էր Դանիել Ազատյանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով