Ռուսաստանում առաջարկում են թույլատրել վարորդական իրավունք ստանալ առանց ավտոդպրոցի

1 Min Read

 

Autonews–ին տված հարցազրույցում Ռուսաստանի Ազգային ավտոմոբիլային միության (НАС) նախագահ Անտոն Շապարին հայտնել է, որ համապատասխան առաջարկով նամակ է ուղարկել վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Շապարին ընդգծել է, որ ներկայում վարորդների պատրաստման «նորմալ համակարգ» չի գործում․ ըստ նրա տվյալների՝ ավտոդպրոցների սովորողների միայն մոտ 40 տոկոսն է առաջին փորձից հանձնում տեսական քննությունը։

Նրա խոսքով՝ համակարգը հիմնականում գումար հավաքելու և քննության համար մեքենա տրամադրելու մեխանիզմ է, քանի որ ԳԱԻ-ն սեփական ավտոմեքենաներ չունի։

НАС-ի նախագահի առաջարկի առավելություններից է նաև այն, որ թույլատրելով ինքնապատրաստումը՝ կվերանա ավտոդպրոցների մոնոպոլիան և դրանք կսկսեն ավելի լավ աշխատել։

«Բացի այդ, կկրճատվեն ուսման գները, քանի որ շատերը հիմա չեն կարող թույլ տալ ուսումավարձը, ինչի հետևանքով տարին տարվա վրա նվազում է վարորդական իրավունք ստանալու ցանկություն ունեցող մարդկանց թիվը», — հավելել է Շապարինը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով