Ընդմիջումից հետո «Ազիմուտ» ավիաընկերության առաջին չվերթը Կրասնոդարից դեպի Երևան մեկնեց սեպտեմբերի 24-ին՝ ըստ ժամանակացույցի՝ լիարժեք բեռնվածությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնեցին Կրասնոդարի միջազգային օդանավակայանը կառավարող «Աերոդինամիկա» հոլդինգի մամուլի ծառայությունից։
««Աերոդինամիկա» հոլդինգի մաս կազմող «Կրասնոդար» միջազգային օդանավակայանը հայտարարում է Կրասնոդար-Երևան երթուղով «Ազիմուտ» ավիաընկերության չվերթերի մեկնարկի մասին… Ավիաընկերության առաջին չվերթը դեպի Երևան մեկնեց ըստ ժամանակացույցի և լիարժեք բեռնվածությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ SSJ-100 ինքնաթիռներով, որը կարող է տեղավորել 100 ուղևոր։ Ճանապարհի ընդհանուր տևողությունը կկազմի մեկ ժամ քառասուն րոպե։ Կրասնոդարի և Երևանի միջև ժամային տարբերությունը մեկ ժամ է, հիշեցրել են «Աերոդինամիկա»-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում