Կինը շահել է 150 հազար դոլար լոտոյով՝ ընտրելով համարները ChatGPT-ի օգնությամբ

1 Min Read

Վիրջինիայի բնակչուհի Քերի Էդվարդսը որոշեց վստահել համարների ընտրությունը արհեստական բանականությանը։ Վիճակախաղում համընկել են չորս համար, ինչի արդյունքում նա շահեց 150 հազար դոլար (մոտ 12,6 մլն ռուբլի), գրում է The New York Post-ը։

Նշվում է, որ ChatGPT-ն իրականում չի կարող կանխատեսել շահող համարը․ այն պարզապես հանդես է եկել որպես պատահական թվերի գեներատոր, և հաղթելու հավանականությունը նույնն էր, ինչ մյուս մասնակիցներինը։

Փորձագետները շեշտում են, որ լոտոյի համակարգերը կառուցված են այնպես, որ հաղթողները քիչ են լինում, իսկ արհեստական բանականությամբ «խելացի» համարը գուշակող հավելվածները չեն փոխում հաջողության շանսերը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով