Մեծ Բրիտանիան պատրաստ է սահմանափակումներ մտցնել ձվի վաճառքի վրա՝ դեֆիցիտի պատճառով

1 Min Read

Մեծ Բրիտանիայի ամենախոշոր սուպերմարկետները քննարկում են ձվի վաճառքի սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը՝ դեֆիցիտի պատճառով։ Այս իրավիճակի հաղթահարման մեկ այլ տարբերակ են դիտարկում ապրանքների ներմուծումը Լեհաստանից, գրում է Sun-ը։

Պատճառը թռչնագրիպի բռնկումն է և թագավորությունում ամառային տապի հետևանքները։ Բազմաթիվ ֆերմերներ այսօր լքում են արդյունաբերությունը․ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո անասնակերի գների բարձրացման պատճառով նրանց գործունեությունը դարձել է ոչ եկամտաբեր, նշում է թերթը։ Նշենք, որ անցած ամռանը Բրիտանիան անոմալ շոգի բախվեց։ Ջերմաստիճանը գերազանցեց նախորդ ռեկորդը, երբ հասավ +40,3 աստիճանի։ Աշնանը ձվի գները բարձրացան 23,2 % – ով։

Ավելի վաղ Հանրային լրատվական ծառայությունը հայտնել էր, որ ԵՄ-ն այլևս արդյունավետ չի համարում էներգակիրների գների հնարավոր առաստաղի ներդրումը։

Կիսվեք այս հոդվածով