Տեղի է ունեցել Եվրասիականկենտրոնականդեպոզիտարիաներիասոցիացիայի` «Ինչպե՞ս դիմակայել շուկայականտատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջազգային XVIII համաժողովը

3 Min Read

 Նոյեմբերի 3-4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 18-րդ՝ «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողովը։

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչներն էին AMX—ը՝ ի դեմս «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և AECSD-ի քարտուղարությունը։ Միջոցառման «ոսկե» հովանավորներն էին Ամերիաբանկ ՓԲԸ-ն և Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (NSD), INFINITUM—ը՝ «բրոնզե» հովանավոր։ Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից և այլն, ինչպես նաև Clearstream, Rosbank, Raiffeisenbank ընկերություններից։ Ներկա էին նաև հայաստանյան բանկերի, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները:

Միջոցառման առաջին օրը կլոր սեղանի ձևաչափով քննարկվեցին կենտրոնական դեպոզիտարիաներին (CSD) և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքներին (FMI) վերաբերող կարևորագույն թեմաները. կլոր սեղան-քննարկման մոդերատորն էրԵվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի(FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Կոնֆերանսի բոլոր հյուրերը ներգրավված էին կոնտրոնական դեպոզիտարիաների և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների լավագույն փորձի, գործունեության ոլորտների, կանոնակարգերի և մատուցվող ծառայությունների ստանդարտների քննարկմանը:Հաշվի օպերատորների կողմից բարձրացված հարցերին անդրադարձել են նաև համաժողովի մասնակիցները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշվի օպերատորներին և նրանց հուզող հարցերին

Միջոցառման երկրորդ օրը տեղի ունեցավ AECSD-ի ամենամյա նիստը: Ներկա դեպոզիտարիաների անդամները ներկայացրեցին իրենց ընկերություններում տեղի ունեցած փոփոխությունների, բարելավումների մասին հաշվետվություններ:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահությունը փոխանցվեց Տաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիային, որն ընտրվել էր փակ քվեարկության ընթացքում:Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան ՍտեփանյանըՏաջիկստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Սուհրոբ Մուբորակշոևինհանձնեց AECSD-ի գավաթը:Մյուս համաժողովը կանցկացվի Տաջիկստանում:

 

3-րդ տարին անընդմեջ AECSD-ն նախագահող և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանն իր խոսքում ասաց․ «Այս 3 տարիների ընթացքում AECSD-ն ցույց է տվել իր դերը որպես ասոցիացիա և հպարտորեն կարող ենք ասել, որ այն ծառայում է որպես ակտիվ համագործակցության, փոխօգնության և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Վերջին 3 տարիների ընթացքում մենք արդյունավետորեն օգտագործել ենք այս հարթակը նորարար գաղափարների փոխանակման, միջոցառումների, վեբինարների և սեմինարների անցկացման համար և այլն»:

AECSD-ի գլխավոր քարտուղար Արման Մելքումյանն իր զեկույցում ներկայացրեց վերջին երեք տարիների AECSD-ի հիմնական փոփոխությունների և իրադարձությունների մասին հաշվետվություն և ընդգծեց, որ AECSD-ի անդամների միջև երկարաժամկետ և հուսալի համագործակցությունը օգնում է հաղթահարել մեր ժամանակի բոլոր մարտահրավերները:

Հայաստանում AECSD տարեկան համաժողովի անցկացումը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցելու և հայկական ներդրումային գործիքները հասանելի դարձնելու արտերկրում, իսկ այլ երկրների գործիքները հասանելի դարձնելու հայ ներդրողներին:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային համաժողովը մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ֆինանսական հանրության համար՝ իր շուրջ համախմբելով ֆինանսական շուկայի հարցերով հետաքրքրված մեծ թվով մասնագետների և փորձագետների: Համաժողովը ծառայում է որպես դեպոզիտար գործունեության զարգացման և ընդլայնման վերաբերյալ գաղափարների փոխանակման հարթակ, հնարավորություն է տալիս եվրասիական տարածաշրջանի դեպոզիտարիաներին և շահագրգիռ կողմերին տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև նպաստում է անդամ դեպոզիտարինարի միջև հաղորդակցման ընդլայնմանը:

Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն էր ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու և համագործակցություններ հաստատելու համար:

 

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

 

 

 

Կիսվեք այս հոդվածով