Որքա՞ն է կազմում կենսաթոշակի միջին չափը ՀՀ-ում․ ԵԱՏՄ-ի և առաջատար երկրների փորձը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

4 Min Read

Աշխարհի շատ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի հիմնական նպատակն է ապահովել անաշխատունակ համարվող թիրախային խմբերի մարդկանց բարեկեցությունը։ Այս համատեքստում տարբերակում ենք կենսաթոշակի տարբեր տեսակներ՝ աշխատանքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության և այլն։

Հայաստանում 2025թ․ հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակի միջին չափը կազմել է ֏49,032: Ընդ որում՝ կանանց կենսաթոշակի միջին չափը հաստատվել է ֏48,676, իսկ տղամարդկանցը՝ ֏49,576 մակարդակում։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալները նաև փաստում են, որ 2025թ․ հուլիսի 1-ի դրությամբ նոր նշանակված կենսաթոշակառուների կենսաթոշակի միջին չափը կազմել է ֏43,392։

Անշուշտ, պետության կողմից նշանակված այս կենսաթոշակները բավարար չեն  նվազագույն կենսապայմաններ ապահովելու համար։ Մարդիկ արդարացիորեն դժգոհում են` աշխատանքին ստաժի և տարիներ ի վեր վճարած հարկերի ծավալների համեմատ կենսաթոշակները բավականին ցածր են։

Այս տրամադրությունները ձևավորվել են այն պատճառով, որ վճարվող կենսաթոշակները միջինում չեն բավականացնում նույնիսկ նվազագույն կենսական պահանջները բավարարելու համար՝ հաշվի առնելով արագ փոփոխվող  սոցիալ-տնտեսական դրությունը։

Սակայն, ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ժամանակակից աշխարհում  կենսաթոշակառուների թվաքանակն անընդհատ աճում է, իսկ պետական բյուջեն չի ավելանում համապատասխան տեմպերով։  Հսկայական գումարներ հատկացնելով կենսաթոշակների` պետությունը չի կարողանա կյանքի կոչել բազմաթիվ այլ առաջնահերթ ծրագրեր։


ՀՀ պետական պարտքը վերելք է ապրում. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Այս պայմաններում Հայաստանը և աշխարհի բազմաթիվ երկրներ անցում են կատարել կենսաթոշակային նոր համակարգի, որի ներդումը կատարվել էր Արևմուտքում դեռևս տարիներ առաջ։ Այս դեպքում կենսաթոշակը ձևավորվում է տարբեր աղբյուրներից։ Ֆիքսված որոշակի գումար վճարվում է պետության կողմից, իսկ կենսաթոշակի մյուս մասը կախված է աշխատողի և գործատուի կողմից իրականացվող վճարումներից։

Արդյունքում կենսաթոշակի ֆիքսված մասին ավելանում է մյուս բաղադրիչը, որը կախված է անձի աշխատանքային գործունեությունից։ Նկատենք, որ գործատուից և աշխատողներից գանձվող գումարները կուտակվում են համապատասխան ֆոնդերում, որոնք կառավարվում են միջազգային հեղինակավոր կառավարիչների կողմից։ Արդյունքում կուտակված գումարները մասնակցում են տարբեր ներդրումային գործողությունների, իսկ պետությունը կարողանում է բյուջեի վրայից թոթափել աճող ծանրաբեռնվածությունը։

Այսպիսով, դիտարկենք պատկերը այլ երկրներում. ԵԱՏՄ-ում կենսաթոշառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը և գնաճը 2024թ․ հաստատվել են հետևյալ մակարդակներում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ կենսաթոշակի նվազագույն մակարդակներ 2024թ․ արձանագրել են Հայաստանը՝ $126, և Ղրղզստանը` $123։ Միևնույն ժամանակ 2024թ․ գնաճը Հայաստանում կազմել է 0․3%, իսկ Ղրղզստանում՝ 5%:

Կենսաթոշակի առավելագույն չափը առկա է Բելառուսում՝ $237, և Ռուսաստանում՝ $214։ Սակայն, Բելառուսում 2024թ․ գնաճը կազմել է 5․7%, իսկ Ռուաստանում՝ 8․5%։

2024թ․ Ղազախստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է $174, այն պարագայում, երբ գնաճը հաստատվել է 8․7% մակարդակում։ 

Վերոնշյալ վիճակագրությունը ցույց է տալիս, թե կենսաթոշակներն ինչ արագությամբ են փոշիանում։ Այս տեսանկյունից վիճակն ավելի բարվոք է Հայաստանում։

Վերոնշյալ պատկերը վերաբերում էր ԵԱՏՄ-ին, որի ներքո շարունակում է գործել Հայաստանի տնտեսությունը։

Սակայն, աշխարհում կան պետություններ, որտեղ բնակիչներն ապահովված են արժանապատիվ կենսաթոշակներով։ 

Մասնավորապես, Իսպանիայում թոշակառուն կարող է ամսական ստանալ մոտ €3600։  Տարեկան գումարն ինդեքսավորվում է ըստ գնաճի: Իսպանացիները վաստակած հանգստի են մեկնում 65 տարեկանից, իսկ կենսաթոշակը ստանում են աշխատանքային ստաժի և կենսաթոշակային համակարգի ներդրումների հիման վրա։

Գերմանիայում կենսաթոշակառուները ստանում են մոտ €790, բայց փաստացի գումարը ուղղակիորեն կախված է ամբողջ աշխատանքային փորձի և անձնական վճարների ընդհանուր ծավալից: Կենսաթոշակային տարիքը տղամարդկանց և կանանց համար սկսվում է 66 տարեկանից, բայց մինչև 2029 թվականը կբարձրանա մինչև 67 տարեկան:


ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող


Մեծ Բրիտանիայում առկա է երեք տեսակի կենսաթոշակ՝ մասնավոր, պետական և երկարամյա ծառայության:  Բրիտանացիներն ամսական ստանում են մինչև £960: Տարեկան գումարը ինդեքսավորվում է: Վճարումները կատարվում են նրանց համար, ովքեր աշխատել և ներդրումներ են կատարել կենսաթոշակային ֆոնդում կամ մասնավոր կուտակային ֆոնդերում առնվազն 35 տարի ՝ աշխատավարձի 5-8% — ով:

 ԱՄՆ քաղաքացիներն իրավունք ունեն ընդհատել աշխատանքային ստաժը 60 տարեկանից հետո. տղամարդիկ թոշակի են անցնում 67 , իսկ կանայք՝ 65 տարեկանում։  Յուրաքանչյուր ամիս պետությունը նրանց միջին հաշվով վճարում է մինչև $1600

  •  Արևմուտքին վերաբերող վիճակագրական տվյալները փաստում են, որ նշված երկրներում երկար ժամանակ է` անցում է կատարվել նոր կենսաթոշակային համակարգին, որը փաստացի հնարավորություն է տվել ապահովել ավելի բարձր կենսաթոշակներ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով